Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մահացել է Լավրենտի Բարսեղյանը


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77-րդ տարում դեկտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարաժական համալսարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը` նշելով, որ ինսուլտից հետո Բարսեղյանը 20 օր կոմայի մեջ էր: Հոգեհանգստի օրվա հետ կապված դեռևս հստակություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկատվության, այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 8-ին:
Լավրենտի Աշոտի Բարսեղյան ծնվել է 1937 թվականի հունվարի 7-ին: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1988-1991 թթ-ին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավորվարչության պետ, իսկ 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:
Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։ 2002 թվականին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալի, իսկ 2003 թվականին` ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ