Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Գալստյանը գործուղվեց ՄԻԵԴ

Արմեն Գալստյանը գործուղվեց ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանին գործուղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

2010թ. փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տեղի է ունեցել ՄԻԵԴ ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողով, որտեղ անդամ երկրներն ընդունել են` դատարանին հավելյալ կադրերի տրամադրման անհրաժեշտությունը` անդամ երկրների դեմ ուղղված դիմումների հսկայական քանակն ու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:

ՀՀ Կառավարությունը 2011թ. մեկ տարի ժամկետով ՄԻԵԴ գործուղեց Դավիթ Մելքոնյանին: Վերջինիս բարձր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները բարձր են գնահատվել ՄԻԵԴ քարտուղարության կողմից, որը դիմել է ՀՀ Կառավարությանը` Դ. Մելքոնյանի գործուղումը երկարաձգելու խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դ. Մելքոնյանի գործուղումը դադարեցվել է ս.թ. մայիսի 1-ին, ՄԻԵԴ քարտուղարությունը կրկին դիմել է ՀՀ կառավարության կողմից իրավաբան գործուղելու խնդրանքով:

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված երեք թեկնածուներից ՄԻԵԴ քարտուղարությունը նախապատվությունը տվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am