Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունները սաստկացել են. Լեհաստանի ԱԳՆ

  ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունները սաստկացել են. 
Լեհաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան նշել Է, որ տակավին մեկ ամիս առաջ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առիթով վեճերը Եվրամիությունում ավելի քիչ Էին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Եվրոպեյսկայա պրավդա»-ին:

ԱԳ նախարարի խոսքով՝ Եվրամիությունում այդ կապակցությամբ տարաձայնություններա ավելի ու ավելի հաճախակի են դառնում. մեկ ամիս առաջ Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որտեղ  որոշում Է ընդունվել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, դրանք ավելի քիչ Էին:     

Ավելի վաղ Եվրամիության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել պատժամիջոցների ցուցակի մեջ մտցնել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին: ՌԴ-ի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ չեն սահմանվել:

Սխետինան նշել Է, որ Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների որոշումն իրեն չի հիասթափեցրել. նրա կարծիքով՝ իրենք տակավին չեն կորցնում Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու հույսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am