Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂՀ ԱԳ նախարարն ուղղաթիռի խոցումը համարել է մարտահրավեր ԵԱՀԿ ՄԽ խաղաղարար ջանքերին

ԼՂՀ ԱԳ նախարարն ուղղաթիռի խոցումը համարել է մարտահրավեր ԵԱՀԿ ՄԽ 
խաղաղարար ջանքերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ և առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես  անպատժելիության արտոնագիր և այդ համատեքստում կարևորել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am