Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախն առանձին տաղավարով ներկայացել է Փարիզի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Արցախն առանձին տաղավարով ներկայացել է Փարիզի միջազգային զբոսաշրջային 
ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում սեպտեմբերի 23-26-ը կայացել է IFTM Top- Resa-2014 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության մամուլի բաժնից, պատվիրակությունը հանդես է եկել առանձին տաղավարով, որը ձեւավորված է եղել ավանդական ոճով ու որտեղ ներկայացվել է Արցախի մասին տեղեկատվական հարուստ գրականություն, զբոսաշրջավայրերի, հյուրանոցների մասին քարտեզներ եւ այլն: 

Ցուցահանդեսի մասնակիցների պնդմամբ, աշխատանքները շատ հաջող են ընթացել, տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլեւ սովորական այցելուների մոտ: Ուրախալի է հատկապես այն, որ տարեցտարի ավելանում է այն այցելուների քանակը, ովքեր նախապես արդեն տեղեկացված են Արցախի մասին եւ հատուկ այցելում են Արցախի տաղավար:

«Ավանդույթի» համաձայն, ադրբեջանցիները կազմակերպիչների միջոցով փորձել են խոչընդոտել ԼՂՀ պատվիրակության աշխատանքները, որը սակայն, ինչպես միշտ, ձախողվել է:

Զբոսաշրջային մասնագետների կողմից հիշյալ ցուցահանդեսը համարվում է էլիտար: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել դեռեւս 1978 թվականին Ֆրանսիայի Դեւիլ քաղաքում, իսկ 2008-ից այն տեղափոխվել է Փարիզ` դառնալով աշխարհում ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am