Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Moody's-ը նվազեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

Moody's-ը նվազեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը («Ba2 կայուն» վարկանիշ)  շարունակելու է կրել Ռուսաստանի (Baa1 բացասական) տնտեսական դանդաղեցման բացասական ազդեցությունը` պայմանավորված երկու երկրների միջև տնտեսական կապերի հանգամանքով: Այս մասին նշված է Moody's Investors Service վարկանիշավորող կազմակերպության հրապարակած զեկույցում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման և երկիր դրամական փոխանցումների սպասվածից ավելի  անկումից հետո Moody's-ը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2014 թվականի համար. այն սահմանվել է  2,1, իսկ 2015 թ. համար 2,3 տոկոս, այնինչ նախորդ զեկույցում կանխատեսվել էր, համապատասխանաբար, 3,2 և 3,6 տոկոս: Վերանայված ցուցիչները հիմնված են Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսման վրա:

Չնայած դրան, Հայաստանի վարկունակությունը պահպանում է Ba2 (կայուն) կանխատեսումը` շնորհիվ մակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության: 

Moody's-ը նշել  է  Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստանի համար հնարավոր ռիսկերը: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստան ներկրման և երկրից արտահանման ընդհանուր ծավալի մոտ մեկ քառորդը. 2008-2012 թթ. Հայաստան ընդհանուր օտարերկյա ուղղակի ներդրումների գրեթե 45 տոկոսը, իսկ դրամական փոխանցումների 90 տոկոսը կատարվել են Ռուսաստանից: Հայաստանի ՀՆԱ-ի չափի 15 տոկոսը կազմող դրամական փոխանցումների կտրուկ նվազումը կարող է տնտեսական վիճակի վատթարացման պատճառ դառնալ:

Նշվում է, որ Հայաստանի վարկանիշը կարող է բարձրանալ, եթե երկրում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները հանգեցնեն տնտեսության առավել հավասարակշռված աճի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am