Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսիում կկայանա կինո- եւ հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» միջազգային փառատոնը

Թբիլիսիում կկայանա կինո- եւ հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-18-ը Թբիլիսիի համերգային սրահում (Ֆիլհարմոնիա) կկայանա կինո- եւ հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» չորրորդ միջազգային փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:   

«Փառատոնը հիմնվել Է 2009 թվականին եւ անցկացվում Է ամեն տարի: Տարեցտարի նրա նկատմամբ հետաքրքրությունն աճում Է: Մենք սեպտեմբերից 6-ից սկսել ենք մրցույթի մասնակիցների գրանցումը: Հայտեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Դանիայից, Մակեդոնիայից եւ այլն: Մենք գրանցման շատ ճկուն համակարգ ունենք: Այս տարի մեծ ակտիվություն ենք ակնկալում»,-հայտարարել Է Ինովացիոն տեխնոլոգիաների միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւան Կացաձեն:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, կկարողանան մինչեւ սեպտեմբերի 20-ը գրանցում անցնել միջոցառման պաշտոնական կայքում (http://goldeneye.ge/) եւ նշված ժամկետներում ներկայացնել մրցութային աշխատանքը:

Փառատոնի ժյուրին հաղթողներին կորոշի հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն կինոօպերատորական աշխատանք, լավագույն հեռուստաօպերատորական աշխատանք, ռիսկային կադր, լավագույն ուսանողական աշխատանք: Լավագույն աշխատանքի հեղինակը, ժյուրիի հատուկ համակրանքի դեպքում, կստանա «Ոսկե աչքի» գրան պրին: 

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն կրթական տարբեր  միջոցառումներ, ինչպես նաեւ միջազգային ցուցահանդես, որտեղ կներկայացվի աշխարհի առաջատար արտադրողների տեխնիկան: Հատուկ հրավիրված հյուրերը վարպետության դասեր կանցկացնեն կինո եւ հեռուստաինդուստրիայի աշխատողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am