Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իրավիճակը սահմանին հանգիստ է

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ իրավիճակը սահմանին հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված զսպման, պատժիչ մեխանիզմների կիրառման արդյունքում մենք հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վերջին օրերին լարվածությունը նվազել է, կրակոցները հասել են նվազագույնին, Հայաստանի Հանրապետության սահմաններում կրակոցներ ընդհանրապես այսօր չկան: «Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր բնակչությունը, ինչու չէ նաև Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նույնպես հանգիստ լինեն»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևէ անկանոն կրակոցներին չեն պատասխանում, այլ պատասխանում են միայն կանոնավոր կրակոցներին, դիպուկահարներին և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման դեպքում:

Դիտարկմանը, որ սահմանին լարվածության նվազմանը նպաստել է Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ եռակողմ հանդիպման համար Հայաստանի Հանրապետության տեսակետն ավելի հիմնավոր դարձնելու համար հայկական զինված ուժերը նպաստավոր պայմաններ էին ստեղծել, իսկ հանդիպումից հետո էլ հնարավոր եղավ հասնել նրան, որ իրավիճակն այս պահին հանգիստ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]