Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացմանը


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին` կրկնելով, սակայն, օրեր առաջ իր տեղակալի հրապարակած հայտարարությունը: Պատասխանելով Սոչիում ծրագրված հանդիպմանը ԱՄՆ աջակցության մասին հարցին` Պսակին ասել է. «Մենք խոր մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմամբ, որը հուլիսի 31-ին հանգեցրել է մարդկային զգալի կորուստների: Հայտնում ենք մեր ցավակցությունը զոհերի եւ վիրավորների հարազատներին եւ կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու լարվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունն ու հետագա լարումներն ավելի կբարդացնեն խաղաղ լուծմանը հասնելու գործընթացը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբում մասնակցությանը եւ պատրաստ ենք աջակցել տեւական լուծման հասնելու գործին: Այս հանդիպման առանձնահատկության մասին մենք մեր թիմում քննարկում չենք ունեցել, բայց մշտապես սատարում ենք այս թեմայի շուրջ հանդիպումների անցկացմանը»:

Կրկնող հարցին` Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ Միացյալ Նահանգներում, ի՞նչ պատահեց, արդյոք ԱՄՆ-ը թերացա՞վ այդ հարցում, Պսակին պատասխանել է, որ տեղյակ չէ նման համդիպման ծրագրված լինելու մասին. «Ես կարող եմ ստուգել ու տեսնել` արդյոք հանդիպումը ծրագրված էր, թե դա ինչ-որ բամբասանք է»: 




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ