Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո Երվանդ Զախարյանը դրա իջեցումը հնարավոր չի համարում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո Երվանդ Զախարյանը դրա իջեցումը 
հնարավոր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից հետո դրա իջեցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հնարավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսօր «Երևանի ՋԷԿ» շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը: Հարցին ի պատասխան, թե էլեկտրաէներգիայի ոլորտում առաջացած 18 միլիարդ ճեղքվածքը լրացնելու դեպքում հնարավո՞ր է սակագինը իջեցվի, Երվանդ Զախարյանն ասաց. «Ոչ, դա բացառվում է, քանի որ նոր ներդրումներ են կատարում, նոր վարկեր են վերցվում, համակարգի զարգացման նոր աշխատանքներ են իրականացվում, սակագնի իջեցում ես չեմ կարծում, որ երբևիցե հնարավոր է կատարել»:

Նախարարի խոսքով` սակագնի վերանայումը շարունակական գործընթաց է, որից խուսափել հնարավոր չէ: «Թող տպավորություն չլինի, թե սակագների վերանայումն իշխանությունների համար հաճելի գործառույթ է: Այն ավելի շատ անհնագստացնում է մեզ, քանի որ պատասխանտուն մենք ենք, բայց այդ որոշումը երկար քննարկումների արդյունքում է ձևավորվում, շատ ծանր ընդունվող որոշում է: Հաճախակի փոփոխությունները նպատակահարմար չեն, պետք է փորձենք սակագնի այս փոփոխությունից հետո երկար ժամանակ թողնել այս սակագինը»,-նշեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ համակարգի կայուն աշխատանքի, բնակչությանը անխափան ու հուսալի ծառայություն մատուցելու համար համակարգի զարգացման պրոցես է պետք ապահովել:

Անդրադառնալով էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման պարագայում կառավարության կողմից սուբսիդավորման հարցին` նախարարը նշեց, որ դա կախված է երկրի տնտեսության վիճակից: «Եթե մեր երկրում տնտեսական իրավիճակը և ունանք խոշոր տնտեսական աճ, այդ դեպքում, ինչու չէ, կառավարությունը կարող է դիտարկել անգամ սուբսիդավորման հարցը, որոշակի բեռ վերցնել իր վրա»,-հայտնեց նախարարը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Հանձնաժողովը հրապարակել է էլեկտրական էներգիայի իր հաշվարկած նոր նախնական սակագները: Համեմատելով ներկա և սպասվող սակագները` պարզ է դառնում, որ սովորական սպառողի համար ցերեկային ժամերին օգտագործած էլեկտրաէներգիան կարժենա 3,85 դրամով կամ 10.13 տոկոսով ավելի, իսկ գիշերային ժամերին սպառած էլեկտրաէներգիան 3,58 դրամով կամ 12.79 տոկոսով ավելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am