Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար կտրամադրվի 73 մլն եվրո գումար

Հայաստանի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար կտրամադրվի 
73 մլն եվրո գումար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանը 15մլն եվրո դրամաշնորհ կստանա: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 14-ին ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը: Այն ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KFW) համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը և KFW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 73 մլն եվրո է, այդ թվում` 30 մլն եվրո վարկ` KFW բանկից, 2.5 մլն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25.5 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից: Վերջինս տրամադրվում է KFW-ի միջոցով:

Դրամաշնորհային միջոցներից 10 մլն եվրոն կօգտագործվի գյուղերում խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, 2 մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, իսկ 3 մլն եվրոն` չորս ջրային ընկերությունների հետ Կառավարման պայմանագրի վճարմանը: Դրանք են «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am