Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թաներ Աքչամի բերանում Էրդողանի ուղերձը թթու համ է թողել

Թաներ Աքչամի բերանում Էրդողանի ուղերձը թթու համ է թողել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայկական կողմում, այլ նաև որոշ թուրք մտավորականների շրջանում, որոնք նման հայտարարությունը ժամանակավրեպ ու անտեղի են համարում: Նման մտավորականների թվին է դասվում նաև հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականը թուրքական bianet.org կայքին տված մեկնաբանության մեջ իր վերաբերմունքն է արտահայտել Էրդողանի հայտարարության կապակցությամբ:

«Բերանումս մի թթու համ թողեց: Ոչ թե Էրդողանին, այլ նրա համար այս տողերը գրած մարդու համար մի երկու խոսք ունեմ. կամրջի տակով շատ ջրեր են հոսել: Այս հայտարարությունը տասը տարի առաջ շատ սրտեր կթարմացներ: Կարծում եմ` կարող եմ լինել թարգմանիչը այն մարդկանց զգացմունքների, ովքեր  տարիներ ի վեր այս երկրում կուրծք են դեմ տվել խնդրի ճանաչման համար: Մենք արդեն այն տասը տարի առաջվա մարդիկ չենք»,- հայտարարել է թուրք պատմաբանը ` խորհուրդ տալով բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են 1915 թվականի վերաբերյալ որևէ առաջընթաց ապահովելել, նախ և առաջ ներողություն խնդրել սեփական իշխանության ժամանակ գործած սխալների համար և գոնե այդպիսով նպաստել խնդրի որոշակի առաջընթացին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար` լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով` հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա` ժողովուրդն է ասում` «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այդ շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով` «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիության պահանջն է»:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am