Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է հավաքում Հայոց Ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին

Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը տեղեկություններ է հավաքում Հայոց 
Ցեղասպանության ժամանակ փրկվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնադրած «Շոա հիմնադրամը» փաստեր կհավաքի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով Telegram.com կայքը, որին Սփիլբերգը տվել է հեռախոսային հարցազրույց և ներկայացրել իր ապագա ծրագրերը:

«Շոա հիմնադրամը» ստեղծվել է 1994 թվականին` գրավոր վկայությունների, փաստաթղթերի, Հոլոքոստից փրկված հույների, «Եհովայի վկաների»,  համասեռամոլների, ազատական-պրոգրեսիստների, քաղբանտարկյալների, պատանդների հարցազրույցների հավաքման և պահպանման նպատակով:

2006 թվականից հիմնադրամը տեղակայվում է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի տարածքում: 2014-ին կազմակերպության 20-ամյակի առթիվ որոշում ընդունվեց ընդլայնել հիմնադրամի գործունեությունը և սկսել հավաքել ձայնագրություններ և հարցազրույցներ Հայաստանում, Կամբոջայում և Ռուանդայում եղած ցեղասպանություններից փրկվածների հետ:

Հիմնադրամի ստեղծման գաղափարը Սփիլբերգի մոտ առաջացավ օսկարակիր «Շինդլերի ցուցակի» ստեղծման ժամանակ: Կազմակերպության ստեղծման միջոցները վերցվել էին այն եկամտից, որ ստացվել էր ֆիլմի համաշխարհային վարձույթի ընթացքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am