Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը

Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 12  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկավարժական համալսարանի Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի  ամբիոնը կազմել է  ՀՀ հանրակրթական դպրոցի «Աշխարհագրություն»  առարկայի  9-րդ դասարանի ուսումնական  ծրագրին համապատասխան  գործնական աշխատանքների ուրվագծային քարտեզների փաթեթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը,  քարտեզները կազմված են ուսումնական ծրագրին համապատասխան. դրանց  կարող եք ծանոթանալ բուհի  պաշտոնական կայքի «Ուրվագծային  քարտեզներ» բաժնից:

«Մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ ուրվագծային քարտեզի հետ աշխատելիս  սովորողի մեջ զարգանում է տեղեկատվության ինքնուրույն ընկալումն  ու մտապահումը, միաժամանակ դրսևորվում է նրա ստեղծագործական մոտեցումը թեմային: Աստիճանացանցի, քարտեզում ներկայացված օբյեկտների եզրագծերի համադրումը նպաստում են տարածական պատկերացումների ձևավորմանը, օբյեկտների փոխադարձ և օրինաչափ կապերի բացահայտմանն ու ընկալմանը»,-ասել է ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանը:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի համակարգչային քարտեզագիր Տիգրան Բաբայանի խոսքով, այդ աշխատանքը ձևավորում է քարտեզագրական օրենքների, պայմանական նշանների կիրառման մշակույթը, որը խիստ անհրաժեշտ է մեր օրերում գերիշխող տեղեկատվական միջավայրում: Մասնագետները միակարծիք են` քարտեզի տեքստային հատվածի վրա աշխատելիս ինքնաբերաբար ձևավորվում է անվանումների ճիշտ ուղղագրությունը, կոորդինատային ցանցի նկատմամբ դրանց դիրքի ճշգրիտ մտապահումը:

Քարտեզների ձևավորումը, երևույթների գունային մեկնաբանումը կխթանեն տրամաբանական կապերի ընկալմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Հաջորդիվ կտրամադրվեն նաև մյուս դասարաններին համապատասխան ուրվագծային քարտեզների փաթեթները: Ուրվագծային քարտեզների օգտագործումը հանրակրթական ուսումնական գործընթացում չափազանց կարևոր է. այն ոչ միայն զարգացնում է պատկերային ընկալումը, այլև նպաստում աշխարհագրական մտածողության զարգացմանը, արդյունքում քննվում է տեսական նյութը՝ նպաստելով թեմայի յուրացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am