Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Աշոտյանն ու Տարոն Մարգարյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Արմեն Աշոտյանն ու Տարոն Մարգարյանը  փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  կրթության նախարարների 2015 թվականին կայանալիք միջազգային գագաթաժողովին ընդառաջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում քաղաքապետարանն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, սակայն համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում նոր ուղղություն է: Աշոտյանն ընդգծել է, որ 2012 թվականից Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության իրականացումը, և, փաստացի, արդեն երկու տարի անընդմեջ Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաքը: «Նախարարական գագաթաժողովը քարտուղարության կարևորագույն միջոցառումն է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Քարտուղարությունը ստանձնելուց ի վեր հայաստանյան թիմի աշխատանքը գնահատվում է արդյունավետ: Ես վստահ եմ, որ երևանյան նախարարական գագաթաժողովը լինելու է լավագույններից մեկը Բոլոնիայի գործընթացի պատմության մեջ», - նշել է  նախարարը և հավելել, որ Եվրոպայի ուսանաղական միության կողմից Երևանը հայտարարվել է նաև 2015 թվականի ուսանողական մայրաքաղաք:

Այս երկու իրադարձությունները, Աշոտյանի գնահատմամբ, կրթական համակարգի միջազգայնացման համար ունեն կարևոր նշանակություն  և կարող են պատմական դառնալ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքին, ընդգծել է կրթության և գիտության նախարարության և անձնապես նախարար Արմեն Աշոտյանի ջանքերը Բոլոնիայի գործընթացի նախագահությունը ստանձնելու ուղղությամբ: «Երևանի համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Մայրաքաղաքում անցկացվող ցանկացած միջոցառում մեզ համար կարևոր է, առավել ևս, եթե այն վերաբերում է  կրթության ոլորտի ձեռքբերումներին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կաջակցի  նախարարական գագաթաժողովի աշխատանքներին: 

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am