Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տիգրան Սարգսյանը հիացմունք Է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը հիացմունք Է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հիացմունք Է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ` նշելով, որ դրանք անցան համախմբվածության եւ բարեկամության մթնոլորտում: «Դա վիթխարի տոն էր, եւ մենք հիանում էինք մեր տեսածով: Դա հոյակապ մարզական միջոցառում Էր, կար համախմբվածություն, զգացվում էր նոր շունչը, մթնոլորտը միանգամայն այլ էր»,-հայտարարել Է Սարգսյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ աշխատանքային հանդիպմանը: Մեդվեդեւը շնորհակալություն Է հայտնել ՀՀ վարչապետին Սոչիում Օլիմպիադայի փակման արարողությանը մասնակցելու համար: Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդի անունից ՌԴ կառավարությանը շնորհավորել Է այդ միջոցառման հաջող անցկացման, ինչպես նաեւ մրցումներում Ռուսաստանի հավաքականի հաջողության կապակցությամբ: 

«Շատ շնորհակալություն: Դա, իհարկե, հաճելի է լսել»,-նշել է Մեդվեդեւը:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Սոչի է մեկնել փետրվարի 23-ին: Նա մասնակցել է 22-րդ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am