Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոչի-2014. 22-րդ «սպիտակ» խաղերն արդեն պատմություն են

Սոչի-2014. 22-րդ «սպիտակ» խաղերն արդեն պատմություն են

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերը պաշտոնապես փակվեցին: Ինչպես բացման արարողությունը, այնպես փակման տոնակատարությունը հարուստ էր բեմական հատվածներով, շքեղ շոուով: Ինչպես ընդունված է խաղերի վերջին օրը` փակման ժամանակ, պարգևատրվեցին դահուկավազքի ազատ ոճի մասստարտի 50 կմ կանանց և տղամարդկանց մրցավազքի հաղթողները: Հետաքրքիրն այն էր, որ տղամարդկանց պայքարում բոլոր մեդալները նվաճեցին Ռուսաստանի, իսկ կանանց պայքարում Նորվեգիայի դահուկորդները:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Թոմաս Բախն անձամբ փոխանցեց Օլիմպիական խաղերի դրոշը հաջորդ Օլիմպիական խաղերի քաղաք` Պխենչխանի քաղաքապետին (Կորեա): «Շնորհակալություն, սիրելի օլիմպիական մարզիկներ: Վերջին օրերին դուք մեզ հրաշալի զգացումներ նվիրեցիք: Դուք տոնում էիք հաղթանակները և ընդունում պարտությունները: Մենք հիանում էինք այս խաղերով: Հիմա մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանն արեց այն ամենը, ինչ խոստացել էր: Այս խաղերը մարզիկների խաղերն էին»,-հրաժեշտի իր խոսքում ասաց Բախը: ՄՕԿ-ի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև կազմկոմիտեին և խաղերի կամավորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղերի հայտնություն դարձան ռուսական գեղասահքի դպրոցի նոր անունները` Յուլյա Լիպնիցկայան և Ադելինա Սոտնիկովան: Գեղասահորդուհիները դարձան Օլիմպիական չեմպիոններ` չնայած նրան, որ 15 և 17 տարեկան են: Միջազգային ԶԼՄ-ների քննարկման «նյութը» դարձավ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյի` գեղասահքի տղամարդկանց անհատական ծրագրին չմասնակցելու որոշումը:

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում կազմակերպիչ երկիրը` Ռուսաստանը, առաջին տեղում է: Օլիմպիական խաղերի «տանտերերն» ընդհանուր առմամբ նվաճեցին 33 մեդալ` 13 ոսկի, 11 արծաթ և 9 բրոնզե: Երկրորդ տեղում Նորվեգիան է 26 մեդալով (11 ոսկի, 5 արծաթ, 9 բրոնզ), իսկ եռյակի վերջում 24 մեդալով Կանադան է (9 ոսկի, 10 արծաթ, 5 բրոնզ):  

Խաղերի փակման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Hot. Cool. Yours» նշանաբանով 22-րդ  «սպիտակ» խաղերին Հայաստանը ներկայացավ 4 մարզիկներով` դահուկորդներ Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան, Կատյա Գալստյան ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան: Դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյան դահուկավազքի սքիաթլոնի 30 կմ մրցավազքում, համապատասխանաբար, զբաղեցրեցին 46-րդ և 63-րդ տեղերը: Միքայելյանը 46-րդ էր նաև ազատ ոճի դասական մրցավազքում: Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը դահուկավազքի դասական ոճում զբաղեցրեց 64-րդ տեղը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկավ ամերկահայ Արման  Սերեբրակյանը: Վերջինս լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում 46-րդ էր, իսկ ոլորավայրէջքում  34-րդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am