Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոչի 2014. Ռուսատանի հավաքականը հաղթեց ոչ պաշտոնական թիմային հաշվարկով

Սոչի 2014. Ռուսատանի հավաքականը հաղթեց  ոչ պաշտոնական թիմային հաշվարկով

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հավաքականի ելույթը Սոչիի Ձմեռային օլիմպիադայում, որտեղ այն հաղթեց ոչ պաշտոնական թիմային հաշվարկով, դարձել է ամենահաջողվածը Ձմեռային խաղերին նրա մասնակցության պատմության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լիլեհամերում ցույց տրված արդյունքը (11+8+4) արդեն բարելավվել է ինչպես ոսկե մեդալների հաշվարկով (12-ը 11-ի փոխարեն), այնպես էլ մեդալների ընդհանուր քանակով` 23-ի փոխարեն 32:  Ռուսաստանի հավաքականը գերազանցել է նաև Ձմեռային օլիմպիադաներում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԽՍՀՄ հավաքականների արդյունքը. Վերջինս 1988թ. Կալգարիում նվաճել է 29 մեդալ:

Ռուսաստանը դարձել է 4-րդ երկիրը, որը հաղթել է «տնային» Ձմեռային օլիմպիադայում. դա հաջողվել է ԱՄՆ-ին` Լեյք Պլեսիդ`1932թ., Նորվեգիային` Օսլո, 1952թ., և Կանադային (Վանկուվեր, 2010թ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am