Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոչի- 2014. Արման Սերերբրակյանը 46-րդ տեղում է

Սոչի- 2014. Արման Սերերբրակյանը 46-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերերբրակյանը զբաղեցրեց 46-րդ տեղը։ Սերերբրակյանը ցույց տվեց 2 րոպե 58,40 վայրկյան արդյունք և 71 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը: Օլիմպիական ոսկին նվաճեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեդ Լիգերը, իսկ արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին Սթիվ Միսիլյեը եւ Ալեքսիս Պանտյուրոյը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: 

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին: Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կանանց դասական դահուկավազքի 10 կմ ոճում զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Գալստյանը մրցատարածությունը հաղթահարեց 35 րոպեում և 75 մասնակիցներից զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am