Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՄՕԿ-ին

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՄՕԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՄՕԿ-ին` Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու վստահության համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Պուտինը այս մասին ասել Է` ելույթ ունենալով Սոչիում իր աշխատանքը շարունակող ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանում:

ՌԴ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել Է. «Սոչի է վերադարձել Է 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ջերմ, զգացմունքային եւ պայծառ հոգին: Սոչին փոխել Է իր տեսքը, դարձել Է ՌԴ ձմեռային մարզաձեւերի կենտրոնը, որն ակտիվ կաշխատի նաեւ Խաղերից հետո. ՌԴ մարզիկները միշտ կմարզվեն այստեղ` ուրախ լինելով Սոչիում ընդունել իրենց արտերկրյա գործընկերներին»:

Պուտինը նշել Է, որ Սոչիի մարզական կառույցները կնպաստեն նաեւ մանկական սպորտի զարգացմանը:

Նա ասել Է, որ Սոչիում հյուրընկալության, լուսավոր տրամադրություններ են տիրում եւ ընդգծել, որ ՄՕԿ-ը զգացել Է ՌԴ բնակչության մեծ ցանկություն ու պատրաստակամությունը` Սոչիին վստահելով 2014 թվականի ձմեռային  օլիմպիական խաղերի անցկացումը:  

ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանն իր աշխատանքը կավարտի օլիմպիական խաղերի բացման օրը՝ փետրվարի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am