Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հերքում է ասեղի միջոցով փողոցում մարդ վարակելու մասին լուրերը

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հերքում է ասեղի միջոցով փողոցում մարդ 
վարակելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ով հնարավոր չէ մարդուն վարակել ասեղի միջոցով ծակելու դեպքում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին: «Մենք» երիտասարդական շարժումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, իբր Հայաստան է ներխուժել մի կազմակերպություն, որի անդամները մարդաշատ վայրերում մարդկանց ծակում են ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ՝ այդ հիվանդությունը հարուցելու նպատակով: «Ասեղի միջոցով ծակելով հնարավոր չէ վարակել, որովհետև վիրուսը շատ անկայուն է արտաքին միջավայրում, մարդու օրգանիզմից դուրս շատ արագ ոչնչանում է: Վիրուսի քանակն ասեղի վրա չի կարող լինել այնքան, որ դա բավարար լինի մարդուն վարակելու համար»,- ասաց բաժնի վարիչը՝ հավելելով, որ արտաքին միջավայրի խոնավությունը և ջերմաստիճանը նպաստում են կենդանի բջջից դուրս վիրուսի արագ վերանալուն: Նրա հավաստմամբ՝ տարբեր հասարակական վայրերում ասեղի ծակոց ստանալու պատճառով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն դիմելու դեպք չի արձանագրվել:

ՁԻԱՀ-ը (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) զարգանում է Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակված մարդկանց մեջ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ: ՁԻԱՀ-ի  հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով՝ արյուն, սերմնահեղուկ, կանացի սեռական օրգանների արտազատուկներ, մայրական կաթ: Վարակումը տեղի ունենում, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am