Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորները կմասնակցեն միջազգային «Գայդարյան համաժողով 2014»-ին

Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորները կմասնակցեն միջազգային 
«Գայդարյան համաժողով 2014»-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր կկնքվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՏՀ պաշտոնական կայքը, համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն երկու երկրների պետական ծառայողների լրացուցիչ կրթության և որակավորման բարձրացման կրթական ծրագրերի իրականացման, մասնագետների մեթոդական և գիտական պատրաստվածության, գիտահետազոտական աշխատանքի արդյունքների և ծրագրերի, մեթոդական մշակումների, գիտական հրատարակությունների, գրականության փոխանկման, պետական կառավարման և պետական ծառայության հարցերին նվիրված համատեղ գիտաժողովների, սեմինարների և սիմպոզիումների անցկցման, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համատեղ հրատարակման, ստորաբաժանումների, գիտնականների և մասնագետների միջև անմիջական գործընկերային կապերի հաստատման և զարգացման աջակցության և այլ ոլորտներում :

Համաձայնագիրը կնքվելու է «Գայդարյան համաժողով 2014» միջազգային գիտաժողովի շրջանակներում, որին հունվարի 15-18-ը մասնակցելու են նաեւ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և տնտեսամաթեմատիկակակն մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

«Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում անցկացվող տնտեսագիտական խոշորագույն գիտաժողովներից մեկն է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am