Հասարակական

Վայոց ձորի մարզպետն առաջարկում է Սելիմի լեռնանցքը կոչել իր հայեցի անունով

2 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզպետն առաջարկում է Սելիմի լեռնանցքը կոչել իր հայեցի անունով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհագրական անուններում կատարված փոփոխությունների արդյունքում «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կկոչվի «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որում, մասնավորապես, ասված է.«Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ: Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ: Սիրելի քաղաքացիներ: Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում