Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Սիրուշոյի «Պռոգոմեշ» երգը ճանաչվել է «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ»


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը որոշել է շոու-բիզնեսի  լավագույններին` յոթ անվանակարգելում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 13-ին  երեկոյան տեղի ունեցած մրցանաբաշխությանը «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ»- անվանակարգերում հաղթող է ճանաչվել երգչուհի Սիրուշոյի  «Պռոգոմեշ» երգը:

«Տարվա արտիստ» տիտղոսին արժանացել է երգչուհի Ջուսը: «Տարվա լավագույն համագործակցություն»-ը՝ Գևորգ Մարտիրոսյանի  և Արմոյի «Շնորհավոր» կատարումն էր:

Էրիկը երրորդ տարին է, ինչ մրցանակաբաշխության շրջանակում ստացել է  «Տարվա լավագույն» երգիչ  կոչումը: «Տարվա լավագույն երգչուհի» է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը:

«Ռեինկարնացիա»-ն ճանաչվել է «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է այս խմբի «Երեւան» երգը: Հաղթողներն արժանացել են Deem communications ընկերության հեղինակած հեռուստացույց խորհրդանշող ոսկեզօծ արձանիկի, որի արժեքը 400 ԱՄՆ դոլար է:  

 «Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել է հիսունից ավելի հանրային մարդ, իսկ ֆեյսբուքյան քվեարկությանը մասնակցողների թիվը գերազանցել է 7500-ը:

Հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել մրցանակաբաշխությունը «Դար-21» հեռուստաալիքի դեկտեմբերի 31-ի  եթերում:

Լուսանկարները` «Դար-21» -ի   ֆեյսբուքյան էջից





Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ