Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների գիրքը

Դավութօղլուին Երևանում նվիրել են Հայոց ցեղասպանության ականատեսների 
վկայությունների գիրքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Երեւանում յուրօրինակ նվեր են մատուցել: Նրան է հանձնվել «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանն այն թուրք նախարարին է փոխանցել թուրքական պատվիրակության անդամներից մեկի միջոցով: Առաջարկը հնչել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հաղորդավար Նվեր Մնացականյանի կողմից, երբ հաղորդման հյուրասրահում գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանն էր: Վերջինս էլ ընդունել է առաջարկը և խնդրել գիրքը փոխանցել Թուրքիայի ԱԳ նախարարին:

Գրքի թուրքալեզու տարբերակը հրատարակվել է վերջերս՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ թուրք անվանի հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուին պատկանող «Բելգե» հրատարակչությունում: Ինքը՝ Զարաքոլուն, ներկա էր դեկտեմբերի 11-ին գրքի թուրքալեզու տարբերակի երևանյան շնորհանդեսին:

Հայերեն և անգլերեն տարբերակներն ունեցող, իսկ այժմ արդեն թուրքերեն գիտական ուսումնասիրությունը ամփոփում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների 700 միավոր վկայությունները: «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է Ստամբուլում` 1500  օրինակով: Այս ժողովածուն այնքան բացառիկ է ու այնքան աննախադեպ նյութ է պարունակում, որ նոր բացահայտումների հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրվողներին ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am