Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն չօգտագործել հայերեն «Ք» տառը

Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն 
չօգտագործել հայերեն «Ք» տառը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Unicode կոնսորցիումը խնդրել է ռուսական ռուբլու խորհրդանշանի փոխարեն չօգտագործել հայկական այբուբենի 36-րդ` մեծատառ «Ք» տառը  (U+0554): Այն առաջին հայացքից շատ նման է ռուբլու նոր նշանին, որը հաստատվել է դեկտեմբերի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լenta.ru-ն, այս մասին նշվում է կոնսորցիումի հրապարակային հաղորդագրության մեջ:

Ռուբլու համար նոր գրաֆիկական խորհրդանշի ստեղծման քննարկումներին մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը, ով բազմիցս հանդես էր եկել նոր նշանների ներդման առաջակություններով: Նա նշել է, որ արդեն աշխատում է Unicode-ում ռուբլու նոր խորհրդանիշի ներդրման ուղղությամբ:

Քննարկումներն այն մասին, որ Unicode-ում պետք է ռուբլու նոր խորհրդանիշ ներդնել, առաջին անգամ չեն ծագում: Սակայն որևէ արդյունքի չեն հասել: Էվերսոնի խոսքով` դրա համար անհրաժեշտ է, որ պաշտոնապես նոր խորհրդանիշ հաստատվի:

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես հաստատաել ռուսական ռուբլու գրաֆիկական խորհրդանիշը: Այն գծով հատված ռուսական «P» տառն է: Իսկ Կենտրոնական բանկը նախատեսում հաջորդ տարի նոր նշանով ռուբլիներ հատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am