Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՀՀ Նախագահը հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին պարգևատրել է Պատվո 
շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:

Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը` նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դաշնակցային ոգով զարգացող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը և այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ օրերս ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, որը, զրուցակիցների համոզմամբ, նոր հնարավորություններ է բացում երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացման և Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության ընդլայնման և խորացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am