Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու սպառնալիքները

ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու 
սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կապիտոլիումում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի նախագահությամբ նշվել է Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ հայ դատի հանձնախմբից, արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը, հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և այլք:

Ներկաների կողմից ջերմորեն ընդունված իր խոսքում Ռոյսը քննադատել է Ադրբեջանի կողմից մշտապես հնչող սպառնալիքներն ու ագրեսիան` անդրադառնալով, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին շնորհված ներմանը: Նա իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված որոնումներին, ողջունեց ԵԱՀԿ բանակցային գործընթացի վերսկսումը և հույս է հայտնել, որ Արցախի բնակչության համար կլինի երկարատև խաղաղության և բարգավաճման շրջան:

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, նշելով, որ ինքը մշտապես հետևողական է գտնվել ԱՄՆ և ԼՂՀ միջև ամուր համագործակցություն հաստատելու հարցում, ավելացրել է, որ նա Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցում հիմնավորապես աջակցում է ԼՂ Հանրապետությանը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսին ԼՂՀ զարգացմանն ու ժողովրդավարական ձգտումներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ նմանօրինակ միջոցառումներն օգնում են «ստիպելու Ադրբեջանին բանակցել խաղաղ կարգավորման համար»: Նա վստահեցրել է, որ այս ամենը կօգնեն Ադրբեջանին հասկանալու, որ խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը չի կարող լինել ևս մեկ պատերազմը, այլ միայն միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը:

«Վերջին քսանհինգ տարիները մեզ շատ բան են սովորեցրել: Նրանք մեզ սովորեցրին թույլ չտալ որևէ ոտնձգություն` ընդդեմ մեր ժողովրդի և մեր երկրի անվտանգության: Մենք մշտապես ասել ենք և պատրաստ ենք վերահաստատել այն, որ Արցախի անվտանգությունը չի կարող լինել սակարկման առարկա, և այսօր` ավելի քան քսանհինգ տարի անց, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր անկախությունը և ազատությունը, սակայն քաջ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն լիարժեք, ֆորմալ, քաղաքակիրթ և կառուցողական բանակցությունների միջոցով»,- իր խոսքում ասել է Արցախի խորհրդարանի խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am