Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ միգրացիոն ծառայությունը արգելել է Ադրբեջանի երկու դիվանագետների մուտքը երկիր

ՌԴ միգրացիոն ծառայությունը արգելել է Ադրբեջանի երկու դիվանագետների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի հետ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուի հանդիպման ժամանակ վերջինս բողոքել է, որ Ռուսաստանի օդանավակայաններում, այդ թվում Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Եկատերինբուրգի, առանց պատճառների մասին բացատրությունների, Ադրբեջանի քաղաքացիներին մերժում են մուտք գործել երկիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայկոչելով «Թուրան»-ը, Բյուլբյուլօղլուն ասել է, որ արդյունքում մի իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիներին դնում են փաստի առաջ` նշանակման օդանավակայան ժամանելու ժամանակ, որտեղից նրանց ուղարկում են հայրենիք: «Նրանց մեջ եղել են ռուսաստանյան բուհերի ուսանողներ, դպրոցականներ, տարանցիկ ուղեւորներ, եւ անգամ եղել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին մերժելու երկու դրվագ. նրանք ՌԴ ԱԳՆ-ում պաշտոնական հավատարմագիր են ունեցել», -ասել է ադրբեջանցի դեսպանը:  

Հանդիպմանը, որն անցկացվել է Բյուլբյուլօղլուի նախաձեռնությամբ, ԱՊՀ որոշ երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել են նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Մոչալովը:

Կոնստանտին Ռոմոդանովսկին պատմել է ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության մեջ կատարված նորամուծությունների մասին. օրենսդրությունը խախտելու համար տուգանքներրի չափերի մեծացման եւ ապօրինի միգրանտներին արտաքսելու մասին: Վլադիմիր Մոչալովը տեղեկացրել է, որ 2013 թ.-ի վերջին 10 ամիսներին ՌԴ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու պատճառներով Ադրբեջանի 3909 քաղաքացիների մերժվել է Ռուսաստան մուտքը: Ռոմոդանովսկին հանդիպման մասնակիցներին խնդրել է իրենց երկրների քաղաքացիներին հասցնել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am