Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեք սերունդների նկարիչների աշխատանքները ներկայացվեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակումում

Երեք սերունդների նկարիչների աշխատանքները ներկայացվեցին ՄԱԿ-ի 
երևանյան գրասենյակումում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նկարիչների երեք սերունդների` Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի 50 աշխատանքները հոկտեմբերի 18-ից, մեկ ամիս կներկայացվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդես-վաճառքըը կազմակերպվել է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: Հաճելի է, որ Հայաստանում ևս կազմակերպվում են ՄԱԿ-ի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ:  Այս նկարներն արտացոլում են այն ամենն, ինչ բնորոշ է ՄԱԿ-ին` հանդուժողականությունը, խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության կոչը: Արվեստը ՄԱԿ-ի աժեքները ցույց տալու ձևն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

«Այս ցուցահանդեսին ներկայացրել եմ 15 աշխատանք: Ցուցադրությամբ, կարծես, երեք սերունդների միջև կամուրջ է ստեղծվել: Արվեստի ուղին շատ հետաքրքիր է, որովհետև մի ցուցահանդեսում ներկայացված են հայր, զավակ և թոռնուհի: Մեր արվեստն ունի ընդհանրություն`այն լի է կենսունակությամբ, կյանքը սիրելու, կյանքը պատկերացնելու միտումով: Բոլորիս մոտ նույն միտքը տարբեր կերպ է արտահայտված, բայց թռիչքը նույնն է»,- նշեց նկարչուհի Սեդա Բեքարյանը:  

Հոկտեմբերի 24-ը որպես ՄԱԿ-ի օր նշվում է 1948 թվականից: 1971թ.-ից այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշվում է  որպես հանրային տոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am