Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գուրգեն Մարգարյանի ոգին երբեք չի մեռնի, նա իրական հերոս է. Քերոլայն Քոքս

Գուրգեն Մարգարյանի ոգին երբեք չի մեռնի, նա իրական հերոս է. Քերոլայն Քոքս

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեր հերոսները իրական հերոսներ են»,- դիմելով Հայաստանի ու Արցախի ժողովրդին` հայտարարեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ վայրագորեն սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացմանը: Քոքսը կիսում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի վիշտը, նա շոկի մեջ է` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ: «Ես ինքս մայր եմ. և արտասվել եմ, երբ իմացել եմ` ինչպես է սպանվել ձեր որդին: Իսկ զարմանքն ու շոկն առավել խորացան` իմանալով, որ մարդասպանը հերոսացվել է Ադրբեջանում: Ինձ շատ է անհանստացնում Ադրբեջանի ապագայի, նրանց երեխաների դաստիարակման համար, երբ նրանց մոտ մարդասպանին վերաբերվում են որպես հերոսի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց բարոնուհի Քոքսը:

Նրա խոսքով` Արցախում պայքարի ծանր օրերին պատիվ է ունենցել առաջնագծում կանգնել հայ քաջարի մարտիկների կողքին, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենիքը: Քոքսը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին` ողջ աշխարհի համար ժողովրդավարության սահմանն ապահով պահելու համար: Նա ողջունեց Հայաստանում եւ Արցախում ժողովրդավարական արժեքների պահպանումն ու արդարության սկզբունքի առաջնորդությունը: «Խոր համակրանք ունեմ հայ ժողովրդի` Հայաստանի ու Արցախի ժողովրդի նկատմամբ, դուք ոչ միայն շարունակում եք ապրել, դուք փլատակներից գեղեցկություն եք ստեղծել: Ոչինչ չի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին, բայց նրա ոգին երբեք չի մեռնի, եւ այս հրաշալի հուշարձանը միշտ կհիշեցնի մարդկանց հայ սպայի քաջագործությունների մասին: Աղոթելու եմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության մեջ, այն խաղաղության, ազատության եւ արդարության, որի համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարել«,-ասաց բարոնուհի Քոքսը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am