Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ Կոնստանտին Լիֆշիցը մենահամերգ կունենա Երևանում

Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ Կոնստանտին 
Լիֆշիցը մենահամերգ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դաշնակահար և դիրիժոր, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ Կոնստանտին Լիֆշիցը հոկտեմբերի 22-ին ելույթ կունենա մենահամերգով` Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, Հայաստանում բազմիցս հանդես եկած դաշնակահարը մենահամերգին կներկայացնի Սկարլատիի «14 սոնատ», Բեթհովենի «Դաշնամուրի 14-րդ սոնատը (Լուսնի)» և Մետներ «Իմպրովիզացիա թիվ 2» ստեղծագործությունները: Լիֆշիցը ելույթ կունենա նաև փառատոնի եզրափակիչ համերգում, որի ժամանակ ՀՊՖՆ-ի հետ կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի 2-րդ կոնցերտը: Երեկոյին կմասնակցի նաև գերմանացի ջութակահար Կոլյա Բլախերը:

Լիֆշիցն ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան  երաժշտական ակադեմիան: Սովորել է նաև Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում: Ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում` լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Ձայնագրել է երկու տասնյակ սկավառակ, որոնցից առաջինի համար արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ արտիստ» կոչմանը: 1996 թվականին նրա ձայնագրած Բախի «Գոլդբերգ-վարիացիաներ» ստեղծագործությունն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին և բարձր է գնահատվել երաժշտական քննադատների կողմից: «Նա, անկասկած, մեր ժամանակների ամենատաղանդավոր երաժիշտն է». այս գնահատականը Լիֆշիցին տվել է շվեյցարական մամուլը: Այժմ Լիֆշիցը  Լյուցեռնի (Շվեյցարիա) կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՊՖՆ-ը: Այն անցկացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am