Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրայան Արդունի. «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակը սեփական պատմության հետ առերեսվելու հարցում Թուրքիային օգնելն էե


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը նպատակ է հետապնդում օգնել Թուրքիային առերեսվելու սեփական անցյալի հետ: «Հարցը նրանում է, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիային առերեսվելու սեփական պատմության հետ: Օրինագծի նպատակը Թուրքիային նվաստացնելը չէե, -ասել է նա: Այն հարցին, թե Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ հանձնաժողով ստեղծվելու դեպքում արդյոք նախագծի ընդունումը կդադարեցվի, թե ոչ, Արդունին ասել է, որ այդ հարցերը տարբերվում են իրարից: «Մենք օրինագծին նայում ենք ԱՄՆ-ում նրա պաշտոնական գրանցում ստանալու տեսակետից: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր մերձեցումը չի կարող դադարեցնել Ներկայացուցիչների պալատի կողմից հայկական օրինագծի ընդունումըե,- ասել է Արդունին: Այն հարցին, թե օրինագծի ընդունման դեպքում արդյոք հայերը հողային եւ փոխհատուցման այլ պահանջներ կներկայացնեն, թե ոչ` Արդունին ասել է, որ «ներկա պահին ջանքերն ուղղված են օրինագծի Կոնգրեսի կողմից ընդունմանըե:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am