Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայկական միջոցառումներ Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

Հայկական միջոցառումներ Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

ՌՈՒՄԻՆԻԱ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքը օգոստոսի 15-ին նշում էր Քաղաքի օրը` զուգակցված հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումների հետ: Մոտ երեք դար առաջ հայերի կողմից հիմնված քաղաքի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցում նշվեց Մարիամ Աստվածածնի տոնը,  որին հաջորդեց հայկական դասական երաժշտության երեկո և ավանդական հյուրասիրություն: Միջոցառումները կազմակերպել էին Ռումինիայի հայոց միության Դումբրավենի մասնաճյուղը` նախագահ Իոն Կալինեսկուի գլխավորությամբ, Տրանսիլվանիայի հայ կաթողիկե եկեղեցին և Դումբրավենի քաղաքապետարանը:

Դումբրավենի 250-ամյա հայկական եկեղեցում մատուցված պատարագի ավարտին երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի օրհներգը, որին  հաջորդեց հայկական դասական ստեղծագործությունների կատարումներ ռումին ճանաչված դուդուկահար Կոսմին Բալեանի ներկայացմամբ (ռումինական Սոնուս եռյակ): Հարյուրավոր հանդիսատեսներ առիթ ունեցան ծանոթանալու հայկական երաժշտությանը, դուդուկին, թավին, շվիին: Երեկոյին հաջորդեց եկեղեցու բակում կազմակերպված ժողովրդական տոնախմբությունը:

Միջոցառումներին ներկա էին Սիբիուի նահանգային խորհրդի նախագահ Իոան Չինդրեան (Ioan Cindrea), սենատոր Վիորել Արկաշը (Viorel Arcas), Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն (Georgeta Irimien), Ռումինիայի հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանը, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արսեն Միքայելյանը:

Դումբրավենի հայկական համայնքը ամենաակտիվներից է հայապահպանության, հայկական մշակույթի տարածման գործում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Դումբրավենը եղբայրացավ հայկական Նոյեմբերյանի հետ: Կազմակերպվեցին քաղաքապետերի փոխայցելություններ, ինչը լրացուցիչ խթան է  քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am