Նախագահի հրամանագրով երկարաձգվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի զինվորական ծառայությունը
16:27, 7 Օգոստոս 2013
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թվականի մայիսի 1-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում