Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ նախկին և ներկա նախագահները կհանդիպեն Տանզանիայում

ԱՄՆ նախկին և ներկա նախագահները կհանդիպեն Տանզանիայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանզանիան դարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեկշաբաթյա աֆրիկյան շրջայցի վերջին կանգառը։ Ինչպես գրում է անգլիական BBC-ն, Օբաման պատրասվում է բանակցություններ վարել Տանզանիայի նախագահի հետ, ինչպես նաև այցելություն ունենալ Ուբունգո էլեկտրոստանցիա՝ Աֆրիկայի էլեկտրաֆիկացման ծրագրի շրջանակներում։

Տանզանիայում Բարաք Օբաման կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ, ով մեկնելու է այնտեղ մասնակցելու աֆրիկյան կանանց համաժողովին, որը կազմակերպվել է նրա անունը կրող ինստիտուտի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարաք Օբաման և Ջորջ Բուշը ծրագրել են միասին այցելել ԱՄՆ դեսպանատուն՝ մասնակցելու 1998 թվականի պայթյունի հետևանքով մահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am