Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիացի դասախոսները կդասավանդեն ԵՃՇՊՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում

Ֆրանսիացի դասախոսները կդասավանդեն ԵՃՇՊՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 
3 ավագ դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան միջև կնքվել է «Լեզվի ուսուցման և ժամանակակաից ֆրանսիական քաղաքականության» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՃՇՊՀ-ի մամուլի ծառայությունից, համաձայնագրով ֆրանսիական կողմը պարտավորվում է տրամադրել լեզվաբանության մագիստրոսի կոչում ունեցող ֆրանսիացի դասախոսներ, որոնց դասավանդման հմտությունները գնահատվել և ճանաչված են Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից: Հայկական կողմը պարտավորվում է ապահովել դասընթացների իրականացման համար համապատասխան անհրաժեշտ պայմաններ:

«Այս համաձայնագիրը լուրջ խթան է երեխաներին Ֆրանսիայի ճանաչման համար: Ֆրասնսերեն լեզվի ուսուցումը շատ կարևոր եմ համարում և կարծում եմ հետագայում այսպիսի մի ծրագիր պետք է իրականացնենք նախադպրոցական տարիքի երեխանների համար»-, իր ելույթում նշել է ԵՃՇՊՀ-ի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Մշակութային հարցերով խորհրդական Ժան-ՄԻշել Գասպարյանն իր խոսքում ընդգծել է համագործակցության կարեւորությունը: «Շատ ուրախ եմ այս համագործակցության համար: Սա նոր մակարդակի վրա է դնում մեր համագործակցությունը համալսարանի հետ: Հույս ունեմ, որ ապագայում դպրոցում այլ առարկաներ ևս կդասավանդվեն նաև ֆրանսերեն լեզվով»:

Ծրագրի նպատակն է 2013-2014թթ. ուսումնական տարում իրականացնել լեզվի և ֆրանսիական ժամանակակից քաղաքակրթության ուսուցում, իսկ դասընթացները համապատասխանելու են համաեվրոպական դասակարգման A1 մակարդակի չափանիշներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am