Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա 4 գրոսմայստերներով

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա 4 
գրոսմայստերներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա 4 գրոսմայստերներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք են ստացել մասնակցելու օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվելիք աշխարհի գավաթին: Մինչ այդ աշխարհի գավաթի ուղեգրեր արդեն ունեին Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: 

Շախմատի ֆեդերացիան հայտնում է նաեւ` 19-ամյա երեւանցի շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անհատական առաջնությունում լրացրել է գրոսմայստերի նորմա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am