Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի պատմաբան

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի 
պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը՝ որպես ցեղասպանության արհավիրքները սեփական մաշկի վրա զգացած երկիր, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի Բաց համալսարանի դասախոս, պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոն: «Իսրայելում շատ են ցանկացողները, որպեսզի երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրականում Իսրայելը պետք է դեռ առաջին երկրներից մեկը լիներ, որը կճանաչեր հայերի ցեղասպանությունը, որովհետեւ այդպիսի արհավիրքի միջով անցել է նաեւ հրեա ժողովուրդը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անպատժելիությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆաշիստական Գերմանիան հանգիստ խղճով ցեղասպանություն իրականացնի նաեւ հրեա ժողովրդի դեմ: «Գերմանիան օգտվեց նրանից, որ Հայոց ցեղասպանության իրականացնողները անպատիժ մնացին, ուստի անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները դատապարտեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում նման արհավիրքներից խուսափելու համար»,- ասաց պատմաբանը:

Մարտի 23-ին մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովի երկրորդ օրը: Գիտաժողովի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար: Լայնամասշտաբ այս հանդիպումը նաեւ հնարավորություն կտա հանգամանորեն քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am