Բան Կի Մունը ողջունել է թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ողջունել է Թուրքիայից նեողություն խնդրելու Իսրայելի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրությունում նշվում է, որ Պան Կի Մունը կարծում է` կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է և խոստումնալից տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր գոհունակությունն է հայտնել թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ունեցած դերակատարության առնչությամբ:
Մարտի 22-ին Իսրայելի և Թուրքիայի վարչապետներ Բենիամին Նեթանյահուի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իսրայելական կողմը ներողություն էր խնդրել 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա գործած հարձակման արդյունքում մարդկային զոհերի համար: Կողմերը պայմանավորվել էին, որ Իսրայելը նյութական փոխհատուցում կվճարի սպանված 9 թուրքերի ընտանիքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում