Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ն «Ամերիաբանկ»-ին 12 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի ՓՄՁ- ների եւ էներգետիկայի ոլորտներում ներդրումների համար

ՎԶԵԲ-ն «Ամերիաբանկ»-ին 12 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի ՓՄՁ-
ների եւ էներգետիկայի ոլորտներում ներդրումների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը համագործակցության նոր պայմանագիր ստորագրեցին: Փաստաթղթի համաձայն` ՎԶԵԲ-ն «Ամերիաբանկ»-ին 12 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի, որից 9 միլիոն դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 միլիոն դոլարը՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը:

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ բանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ ֆինանսական միջոցների ներգրավումը «Ամերիաբանկ»-ի համար վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ կստեղծի: «Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելն «Ամերիաբանկ»-ի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, եւ այս ֆինանսավորումը կմեծացնի բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները՝ էապես նպաստելով Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, արտաքին եւ ներքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա: Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաեւ Հայաստանի ներքին էներգաարտադրությունը եւ կնպաստի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը: Հանեսյանը տեղեկացրեց, որ էներգետիկայի եւ էներգախնայողության համար տրամադրվող վարկից օգտվելու հնարավորություն կունենան նաեւ ֆիզիկական անձինք: «Այն անձինք, ովքեր կցանկանան իրենց բնակարանում էներգախնայող սարքեր տեղադրել, հնարավորություն կստանան օգտվել այս վարկից»,-ասաց նա: Վարկերը կտրամադրվեն 5 տարի ժամկետով՝ տարեկան 12 տոկոսից սկսած տոկոսադրույքով:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը նշեց, որ ՎԶԵԲ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել «Ամերիաբանկ»-ի հետ Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածը զարգացնելու համար: «Այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան ազատվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով՝ խուսափելով փոխարժեքի տատանման ռիսկերից»,-ասաց նա: Ֆինանսավորումը կխթանի նաեւ ներդումները էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում՝ ապահովելով էներգիայի տնտեսումը:

«Ամերիաբանկ»-ը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակարեւոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայանստանում առաջին ներդրումային բանկն է եւ սկսած 2007-ից՝ տրամադրում է նորարակական բանկային ծառայությունների լայն տեսականի: Այն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

ՎԶԵԲ-ն աջակցում է Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա ընկած երկրներում զանազան նախագծերի իրականացմանը: Ներդրումներ կատարելով հիմնականում մասնավոր հատվածի այն խմբերում, որոնց կարիքները տեղական շուկան լիովին չի կարող բավարարել, ՎԶԵԲ-ը նպաստում է շուկայական տնտեսության զարգացմանը: Հայաստանում ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում՝ սկսած երկրի անկախության հռչակման օրից եւ մինչ օրս իրականացրել է 613 միլիոն եվրոյի նախագծեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am