Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի Զինված ուժերում տարեցտարի նվազում են մահվան դեպքերը

Հայաստանի Զինված ուժերում տարեցտարի նվազում են մահվան 
դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում նվազել են մահվան դեպ­քերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նախորդ տարիների համեմատությամբ` տարբերությունն ակնհայտ է: «2011թ-ին հանրապետության Զինված ուժերում գրանցվել է մահացության 34 դեպք, ինչը նախորդ տարի նվազել է` հասնելով 29-ի, որից 9-ը մահվան դեպքը հակառակորդի կողմից արձակված գնդակից էր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ իրենց առջև դրված առաջնային գերխնդիրը մահացությունների թիվը հնարավորինս կրճատելն է և հասցնելը զրոյական մակարդակի: «Այդ ուղղությամբ արվում է ամեն ինչ, իսկ Պաշտպանության նախարարությունը միշտ հետևողական քայլեր է ձեռնարկում, որպեսզի հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ լինի»,-ասաց Հովհաննսիսյանը և ավելացրեց, որ մշակվում և կիրառվում են կարգապահական նորմացույցեր, անվտանգության կանոնները չխախտելու համար անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ, համակարգն ավելի է խստանում:

ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրեց նաև, որ դա շատ գլոբալ խնդիր է, ինչի լուծումը ոչ միայն կարգապահության, այլև մի շարք այլ խնդիրների մեջ է: «Մահացությունների թվի կարճատման հիմքում ընկած է նաև ՊՆ-ի հետևողականությունն ու օրենքի հավասարաչափ կիրառումը: Ցանկացած իրավախախտման դեպքում զինվորը պետք է իմանա, որ ինչպես բոլորը, ինքը նույնպես, կպատժվի օրենքի խստությամբ»,-վստահեցրեց նա:  

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս հաստատեց տարբերությունը նախորդ տարիների համեմատությամբ: Դեպքերի տարեցտարի նվազումը կապված է ոլորտում կանոնադրային հարաբերությունների և վերահսկողության խստացման հետ: «Զինծառայողների կողմից կանոնագրքային պահանջների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ»,-ասաց Կարեն Անդրեասյանը: Նա տեղեկացրեց նաև, որ 2012թ-ին մահացություններից 6-ի պատճառը եղել է հիվանդությունը: 

2012թ-ին ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011թ-ի համեմատությամբ նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010թ-ի համեմատությամբ նվազումը կազմում է ավելի քան 30 տոկոս: Զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք զինվորական հանցագործությունների ընդհանուր թվում կազմում են ավելի քան 30 տոկոսը, նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները` 24.1 տոկոսով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am