Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հրանտ Բագրատյանը հպարտ է իր ստացած 30 հազար ձայնի համար

Հրանտ Բագրատյանը հպարտ է իր ստացած 30 հազար ձայնի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների թեկնածու Հրանտ Բագրատյանը հպարտ է իր ստացած 30 հազար ձայնի համար: «Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։ Բացի այդ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլև երկրորդ և կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բրավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին և փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։ Ձեր ձայների համար շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են ու, կտեսնեք, չեն կորելու»,-facebook-յան իր էջում գրառում է կատարել Բագրատյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշել է, որ դեռ կքննարկի ընտրությունների արդյունքները պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։

Հայաստանի Հանրապետությունում նախագահի ընտրության նախնական արդյունքներով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը: Երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 539 հազար 672 քվեով (36,75 տոկոս), երրորդում` Հրանտ Բագրատյանը` 31 հազար 643 ձայնով (2,15 տոկոս): Մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է 18 հազար 093 ձայն` 1,23 տոկոս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am