Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Անվտանգության գործոնն ապահովում է բնակչության ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ. Le Figaro

Անվտանգության գործոնն ապահովում է բնակչության ստվար հատվածի 
վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ. Le Figaro

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ նախագահի ընտրությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվում Սերժ Սարգսյանին, որտեղ նշվում է. «Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. «գերագույն աստիճանին» հասնելուց առաջ 2007թվականին եղել է վարչապետ:

Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ հակազդեցության չի մղում Մոսկվային, որն իր ռազմական ներկայության շնորհիվ կարող է վստահ լինել իր հարավային հարևանի ազնվության վրա:

«Մենք միայն Նախագահ չենք ընտրում, այլ նաև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար»,-հիշեցնում է նախագահական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անվտանգության գործոնը, որը երկու թշնամական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով խիստ կարևորվում է հայերի կողմից, ապահովում է բնակչության մի ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ»:

Փետրվարի 18-ին հայաստանում կայացան նախագահի ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ: Նախնական արդյունքներով` երկրի նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am