Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Երեւանում կառուցված «Էլիտ Պլազա» բիզնես համալիրն իր տեսակով առաջինը եւ միակն է տարածաշրջանում


 ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա` Խորենացի 15 հասցեում վեր խոյացող «Ա» դասի պատկանող «Էլիտ Պլազա» համալիրն այսուհետ բիզնես միջավայրի յուրատեսակ կենտրոն կլինի: Այն զբաղեցնում է Խորենացու եւ Դեղատան փողոցների միջեւ ընկած տարածքը: Ունի առանձին մուտքեր նշված փողոցներից ինչպես մարդկանց, այնպես էլ ավտոմեքենաների համար: Կառույցի բոլոր մուտքերը եւ ներսի կառուցվածքը նախատեսված են հաշմանդամների ազատ տեղաշարժի համար: Շինությունն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետությամբ, տեխնիկական հագեցվածությամբ եւ արտաքին տեսքով: «Էլիտ Պլազա» բիզնես համալիրի կառուցապատման աշխատանքներն իրականացվել են «Էլիտ Գրուպ» ընկերության կողմից 2012 թվականին:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց «Էլիտ Գրուպ» ընկերության PR մասնագետ Սերգեյ Գեւորգյանը, 2010 թ-ին «Էլիտ գրուպ» ընկերությունն ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը պայմանագիր են կնքել երկարաժամկետ փոխառության վերաբերյալ, ըստ որի` «Էլիտ Հոլդինգ»-ին տրամադրվել է 5,5 մլն դոլարի վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում նորարարությունները խրախուսելու համար:

ՎԶԵԲ-ի փորձագետներն իրականացրել էին կազմակերպության գործունեության համալիր ուսումնասիրություն: «Չնայած ճգնաժամի պայմաններում կառուցապատման ոլորտը համարվում էր խիստ ռիսկային` ՎԶԵԲ-ը 61 գործընկեր երկրներից որոշեց վարկ հատկացնել միայն հայկական «Էլիտ գրուպ» ընկերությանը` գերազանց կառավարման համակարգի, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, բարձր որակի, մրցունակ եւ մատչելի գների եւ շուկայում առաջատար դիրք գրավելու համար»,- տեղեկացրեց նա:

Նույն տարում` 2010 թվականի հունիսին, ընկերությանն աջակցելու համար ՎԶԵԲ-ի հետ ջանքերը միավորել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան:

Սերգեյ Գեւորգյանը նշեց, որ «Էլիտ Պլազա» բիզնես համալիրն ամբողջապես բավարարում է Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի պահանջները «Ա» կարգի բիզնես կենտրոնի բոլոր ցուցանիշներով: Բիզնես կենտրոնի հատակագծի առավելություններից մեկն այն է, որ առեւտրային եւ գրասենյակային բաժիններն ունեն առանձին մուտքեր, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնելու անցուդարձը գրասենյակային տարածքներով: «Սեյսմիկ անվտանգության նորագույն համակարգերի կիրառման եւ ռետինե-մետաղական բարձիկների օգտագործման շնորհիվ շենքի սեյսմակայունությունը հասնում է 9 բալի»,- ընդգծեց Սերգեյ Գեւորգյանը:

«Էլիտ Գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանն ուրախությամբ արձանագրեց, որ շենքն իր տիպի մեջ տարածաշրջանում առաջինը եւ միակն է: «Արդեն բավականին մեծ աշխուժություն կա: Պայմանագրեր կան  գրասենյակների 40 տոկոսի վարձակալության համար: Վստահ ենք, որ առաջիկա երկու-երեք ամսում շենքն ամբողջությամբ  կլցվի»,- նշեց նա` հավելելով, որ տեղական եւ միջազգային կազմակերպությունները հաճույքով տեղավորվում են բիզնես կենտրոնում:


Համալիրը կառուցող «Էլիտ Գրուպ»-ը ստեղծել է յուրահատուկ մի գործարար կենտրոն` հաշվի առնելով բոլոր մանրամասներն ու նրբերանգները, ապահովելով ապագա վարձակալների համար բոլոր հարմարություններնն ու հարմարավետությունը` սարքավորելով շենքը նորագույն տեխնոլոգիաներով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ