Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանն ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների թվում 18-րդն է

Ադրբեջանն ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների թվում 18-րդն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զենքի առեւտրի վերլուծության միջազգային կենտրոնի (SAMTO) պատրաստած 2012 թվականի տարեկան զեկույցում ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների թվում Ադրբեջանը 18-րդ տեղում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենտրոնի կողմից պատրաստված վիճակագրության համաձայն` անցյալ տարի Ադրբեջանը 804 մլն ԱՄՆ դոլարի զենք է գնել: Ամենաշատ զենք եւ ռազմական տեխնիկա ներկրած երկրների ցուցակի երկրորդ տասնյակում տեղ են զբաղեցրել Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նորվեգիան, Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ը, Կանադան, Ադրբեջանը, Դանիան եւ Աֆղանստանը:

Ցուցակի առաջին տասնյակը գլխավորել է Հնդկաստանը` 13 մլրդ  239 մլն ԱՄՆ դոլար: Նրան հետեւում են Իրանը, Օմանը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Թայվանը, Ալժիրը, Չինաստանը, Իսրայելը եւ Ինդոնեզիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am