Տնտեսություն

«Հայռուսգազարդը» կվերազինի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը

1 րոպեի ընթերցում

«Հայռուսգազարդը» կվերազինի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը

ԵՐԵՎԱՆ,26ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի նիստում քննարկել է«ՀայՌուսգազարդ»փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին»հարցը: Հանձնաժողովից«Արմենպրես»-ին տեղեկացրին,ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին`33 980,7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում