1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների թիվն ավելացել է

ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ավելացել է ողնաշարավոր կենդանիների 54 նոր տեսակ։ 1987 թվականին արված հաշվարկներով գրքում ներառված էին 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ 2010 թվականի կառավարության որոշմամբ` անցկացվել է նոր ուսումնասիրություն։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, նախորդ ուսումնասիրության ժամանակ գրքում ներառված կենդանատեսակներից մի քանիսն այլևս գոյություն չունեն, ինչպես Ձմեռային իշխանը (բեղլու), բոջակը, նաև տարածաշրջանին հատուկ մի քանի տեսակ՝ Մանուլ, Դալի ավազամուկ, Զոլավոր բորենի։ 

ՀՀ ԳԱ ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական հաստատությունների հետազոտողների ջանքերով լրակազմված ՀՀ Կարմիր գիրքը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության կողմից հաստատված չափանիշներին։ Գրքի նոր հրատարակությունը բաղկացած է երկու հատորից։ Նոր Կարմիր գրքի առաջին հատորը պարունակում է կրիտիկական, վտանգված եւ խոցելի վիճակում գտնվող բույսերի 452 եւ սնկերի 40 տեսակների մասին տեղեկատվություն: Իսկ երկրորդ հատորում ներառված են ողնաշարավոր 153 եւ անողնաշար կենդանիների 155 տեսակներ: Կարմիր գրքում նաեւ տեղեկատվություն կա վտանգված տեսակների պահպանության միջոցառումների վերաբերյալ, դրանք երեքն են` հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, օրենսդրական պաշտպանություն եւ վերարտադրություն:

Վերջին ուսումնասիրություն արդյունքներով` Հայաստանի կենսաբազմազանության տեսականին կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]