Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկել է «Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» արդյունաբերական հինգերորդ ցուցահանդեսը

Երևանում մեկնարկել է «Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012»  
արդյունաբերական հինգերորդ ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների խորացմանը միտված «Ռուսաստան-Հայաստան Էքսպո 2012» 5-րդ հոբելյանական արդյունաբերական ցուցահանդեսն է մեկնարկել Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսն իր ներդրումը կունենա հայ-ռուսական  առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

«Ցուցահանդեսը հենց դրան էլ միտված է` խթանել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային տնտեսական հարաբերությունները: Պետք է  նորարական ձեռքբերումները ներդնել տնտեսության մեջ: Այս տարվա ցուցահանդեսն ավելի ներկայացուցչական է, արդյունաբերողների մեծ շրջանակներ են ներկայացված, և սա կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի համար` տնտեսական ճգնաժամի պայմաններում գտնելու այն տնտեսական հարաբերությունների զարգացման մոդելը, որը շահավետ կլինի երկու կողմերի համար»,-ասաց Կովալենկոն:

Հայկական կողմի կազմակերպիչ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ, անդրադառնալով ցուցահանդեսի անցկացմանը, խոստացավ, որ արդեն 5-րդ անգամ անցկացվող ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսն ավանդական կդառնա: «Սա լավ հարթակ է բիզնես շրջանակների համար` հանդիպելու, նոր գործընկերներ գտնելու և համատեղ բիզնես սկսելու»,-ընդգծեց Ծառուկյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս կարևորեց ցուցահանդեսի անցկացումը  ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: «Այսպիսի միջոցառումները պարարտ հող են ստեղծում նորարարական գաղափարների փոխանակման և արդյունաբերական մշակումների ռեալ իրագործման համար: Հայաստանի և Ռուսաստանի արդյունաբերողներն արդեն 5-րդ անգամ հանդիպում են և ներկայացնում իրենց հնարավորությունները և առաջարկները: Թեև Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր տնտեսական հնարավորություններ ունեցող երկրներ են, շուկաները և չափերը տարբեր են, սակայն, միավորելով մեր հնարավորությունները տնտեսական համագործակցության ոլորտում, կարելի է ավելի լավ ձեռքբերումներ գրանցել և ընդլայնել ու խորացնել տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը կա և կլինի Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը, և այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում ավելի զարգացնել այդ հարաբերությունները»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

«Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» ցուցահանդեսը 5-րդ անգամ է անցկացվում Հայաստանում: Առաջին ցուցահանդեսն անցկացվել է 2008թ.-ի նոյեմբեր ամսին: Միջոցառման կազմակերպիչներն են  հայաստանյան «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և ռուսաստանյան «Զարուբեժ ԷՔՍՊՈ» ընկերությունը: Ցուցահանդեսի մասնակիցներ են հանդիսանում արդյունաբերական, գյուղատնտեսության, բժշկության, էներգետիկայի, հանքարդյունաբերական և այլ ոլորտների արտադրողներ:

«Ռուս-Հայկական ԷՔՍՊՈ 2012» 5-րդ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են մի շարք համատեղ բիզնես ֆորումներ: Մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել են մոտ 500 ռուսաստանյան տարբեր ոլորտի արտադրողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am