Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի արտոնյալ գնով

Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի արտոնյալ գնով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մեր երկրի համար կլինի արտոնյալ պայմաններով՝ բավականին ցածր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ միաժամանակ հրաժարվելով նշել` ինչ արժեքի մասին է խոսքը: «Գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են: Հայաստանի համար կլինի արտոնյալ գին, թե որքան՝ հայտնի կդառնա բանակցությունների ավարտին: Ի տարբերություն մյուս երկրների, որոնց Ռուսաստանը գազ է մատակարարում, մեզ համար գինը կլինի բավական ցածր»,- ընդգծեց նախարարը: Նրա խոսքով՝ գինը վերջնականապես ճշտելուց հետո կառավարությունը կմտածի անապահով խավերին սուբսիդավորման մասին:

Ներկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար 180 դոլար է:

Անդրադառնալով Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը՝ Մովսիսյանը նշեց, որ այժմ աշխատում են ֆինանսական սխեմաների ուղղությամբ: Բանակցությունները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am